
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. 3 զոհ, 1 վիրավոր
Երեկ` ժամը 22.35-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Սևան ավտոմայրուղու 38-րդ կմ-ում վթար է տեղի ունեցել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է շրջված «Մերսեդես Բենց Ե-124» մակնիշի ավտոմեքենա:
Պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել նույն օրը` ժամը 22.00-ի սահմաններում, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, 1986թ. ծնված Հրաչիկ Մկրտչյանը, ուղևորներ` 1988թ. ծնված Անդրանիկ Գալստյանը և Ալվինա Խոսրովյանը տեղում մահացել են, իսկ 1976թ. ծնված Քրիստինե Ենոքյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել Չարենցավանի հիվանդանոց, այնուհետև Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ 35-ամյա Ք.Ենոքյանի առողջական վիճակը ծանր է:
Ոստիկանությունը հայտնում է, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:
Մեկնաբանել