HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի, զբաղվածության ոլորտում համագործակցության հետագա ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել ԱՄԿ հետ սերտ և արդյունավետ համագործակցության դերը՝ միաժամանակ կարևորելով կազմակերպության շարունակական աջակցությունը ոլորտային բարեփոխումների իրականացման գործում։

Ներկայացնելով ԱՍՀ նախարարության կողմից սահմանված գերակայություններն ու այդ ուղղություններով իրականացվող աշխատանքները՝ նախարարը, մասնավորապես՝ խոսել է Զբաղվածության ռազմավարությամբ ամրագրված առաջնահերթությունների, Աշխատանքային օրենսգրքում իրականացված լայնածավալ փոփոխությունների, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված աջակցության ծրագրերի և այլնի մասին։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև սոցիալական գործընկերության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Գիլբերտ Հունգբոն ևս ընդգծել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցության կարևորությունը և այդ համատեքստում դրական գնահատել ոլորտում արձանագրված առաջընթացը։ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրենը նաև դրական է արձագանքել նախարար Մկրտչյանի՝ սոցիալական արդարության և արժանապատիվ աշխատանքի վերաբերյալ նախատեսվող միջազգային համաժողովին մասնակցելու հրավերին։

Հանդիպման ավարտին կողմերը համագործակցության շարունակականության պատրաստակամություն են հայտնել պայմանավորվածություն է ձեռք բերվել ընթացք տալ քննարկված հարցերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter