Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է սուբվենցիոն հայտերի գնահատման հանձնաժողովի հերթական նիստը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ հունիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Կառավարության լրատվականի հաղորդմամբ՝ նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 49 հայտ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել