«Հայկական ժամանակ». Անձնագրային և վիզաների վարչությունը անձնագրերի լրացուցիչ խմբաքանակ է պատվիրել
Անձնագրերի դեֆիցիտը վերացնելու և իրավիճակը կարգավորելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը լրացուցիչ խմբաքանակ անձնագրեր է պատվիրել: Լրացուցիչ խմբաքանակի թիվը չի հրապարակվում:
ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը թերթի թղթակցին ասել է, որ ֆրանսիական ընկերությունը պայմանագրով ամեն եռամսյակի մատակարարում է 100 հազար ՀՀ քաղաքացու անձնագիր, որը, փաստորեն, չի բավարարում:
2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից 8 ամիս առաջ, պարզվում է, անձնագրի դեֆիցիտ գոյություն ունի: Մայիսին տեղի ունեցած ԱԺ ընտրություններից ութ ամիս առաջ էլ' 2011-ի սեպտեմբերին, կրկին անձնագրերի հետ կապված խնդիր էր առաջացել: Այն ժամանակ շրջող լուրերի համաձայն, ընտրությունների համար' գոյություն չունեցող ընտրողների անունով այնքան շատ անձնագիր էին պատրաստել, որ դատարկ օրինակ այլևս չէր մնացել:
Անձնագրերի հետ կապված խնդիր մինչ այդ առաջացել էր մեկ էլ 2007 և 2008 թվականների նախընտրական շրջափուլում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել