
Սյունիքի մարզի որոշ հատվածներում 24 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող աշխատանքներով պայմանավորված` հունիսի 17-ին` ժամը 09:00-ից մինչև հունիսի 18-ը` ժամը 09:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Գորիս քաղաքի՝ Արեգունի, Ավանգարդ, Արևշատ թաղամասերի, Գր.Նարեկացի, Քրիստափորի, Այգեստան, Սաթյան, Սարգսյան, Նոր Կյանք, Սալ-Քարի փողոցների, ինչպես նաև Գորիսի ԶԻՆ Մասի,
- Քարահունջ գյուղի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների, Սարյան 17 շենքի, Մաշտոցի 146-151 համարների, Գալստյան 54-62 համարների, Ա. Բակունցի 50-104 անհատական տնատիրությունների:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել