HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ԼՂՀ նախագահն ու թեկնածուները խախտե՞լ են ԼՍՂ Սամանադրությունը

ԼՂՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Բակո Սահակյանը, նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն ու մյուս թեկածու Արկադի Սողոմոնյանը խախտել են ԼՂՀ Սահմանադրությունն ու «Լեզվի մասին» ԼՂՀ օրենքը: Բանն այն է, որ նրանք նախընտրական պաստառներ են փակցրել` գրված ռուսերեն: Մինդեռ, ԼՂՀ Սահմանադրության 15-րդ հոդվածը սահմանում է, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանպետության պետական լեզուն հայերենն է»:

Իսկ «Լեզվի մասին» ԼՂՀ օրենքի 1-ին հոդվածում գրված է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է»:

Սա ԼՂՀ-ում անցկացվող ընտրություններում առաջին նման դեպքն է, քանի որ պարզ չէ, թե ի՞նչ կարիք կար պաստառներ տպագրել նաև ռուսերեն, երբ ազգությամբ ռուս ԼՂՀ քաղաքացիները ընդամենը մի քանի հարյուր հոգի են, իսկ ռուսերենն էլ չի հանդիսանում ոչ պետական և ոչ էլ պետականին հավասարեցված կամ երկրորդ պաշտոնական լեզու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter