HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը հանձնառու է խորացնել ՀՀ-ՄԹ համագործակցությունը․ Փաշինյանը շնորհավորել է Սունակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին՝ ազգային տոնի առթիվ: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Ուղերձում նշված է.

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Թագավոր Չարլզ երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի գալիք տարիները Միացյալ Թագավորության և բրիտանացի բարեկամ ժողովրդի համար նշանավորվեն խաղաղությամբ, բարգավաճմամբ և շարունակական հաջողություններով։

Ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր երկու երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգացում են ապրել՝ խարսխված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքների վրա։

Այս համատեքստում առանձնահատուկ կարևորում եմ Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին։

Հայաստանի կառավարությունը հանձնառու է խորացնել երկկողմ համագործակցությունը Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության ոգուն համահունչ՝ ի շահ մեր երկրների և բարեկամ ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և բարօրություն»։

Լուսանկարը՝ արխիվային (primeminister.am)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter