Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկում է հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորել: Այս մասին վարչապետը հայտարարել է Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ընթացքում՝ պատասխանելով Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հաղորդագրությունների վերաբերյալ հարցին:
«Այդ տեղեկությունը երկու բանի մասին կարող է վկայել՝ մի դեպքում, որ իրոք կա հրադադարի ռեժիմի խախտում, մյուս դեպքում, որ այդ տեղեկատվությամբ փորձ է արվում էսկալացիա կամ էսկալացիայի ֆոն ստեղծել»,- ասել է վարչապետը։
Նման իրավիճակում, ըստ Փաշինյանի, հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորելը վատ գաղափար չէ, գործարկելը՝ հնարավոր։
Հիշեցնենք՝ հունիսի 13-14-ը Հայաստանի պաշտպանության նախարարությունը 3 անգամ հերքել էր ադրբեջանական կողմի հաղորդագրությունները, թե հայկական զորքերը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ դրանք ապատեղեկատվություն որակելով։
Լուսանկարը՝ կից տեսանյութից
Մեկնաբանել