HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է

Թերթն արդեն տեղեկացրել էր, որ Երևանի քաղաքապետարանը Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 10,0 հա մակերեսով հողամաս է հատկացրել ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու նպատակով: Բնակիչները բազմիցս բողոքել են, որ իրենց պտղատու այգիները կանգնած են ոչնչացման վտանգի առջև: Եվ ահա երեկ ՀՖՖ մամլո խոսնակ Արայիկ Մանուկյանը թերթին հայտնել է, որ իրենք հրաժարվել են այնտեղ մարզադաշտ կառուցելու գաղափարից:

«Այո, հատկացրել էին, բայց Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է այդ տարածքից, որովհետև այդտեղ կան բազմաթիվ պտղատու ծառեր: Ինչպե՞ս կարող ենք այդ ծառերը կտրել: Անմշակ հողատարածք տրամադրելու դեպքում պատրաստ ենք մարզադաշտ կառուցել»,- նշել է նա: 

Իսկ թե ինչու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդպիսի «կույր» որոշում կայացրել` մարզադաշտի համար հատկացնելով պտղատու ծառերով հագեցած հողակտոր, այդպես էլ անհասկանալի է մնում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter