HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Եվրո-2024»․ Նիդերլանդների հավաքականը կամային հաղթանակ տարավ Լեհաստանի ընտրանու նկատմամբ

«Եվրո-2024»-ի խմբային փուլի առաջին տուրում Նիդերլանդների հավաքականը 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ Լեհաստանի ընտրանու նկատմամբ։ Հանդիպումը տեղի ունեցավ Համբուրգի «Ֆոլկշպարկշտադիոն» մարզադաշտում:

Ամբողջ հանդիպումն անցավ Նիդերլանդների տարածքային և խաղային մեծ առավելությամբ, սակայն լեհերը պարբերաբար կարողանում էին սուր և վտանգավոր գրոհներ կազմակերպել, և հենց նրանք էլ բացեցին խաղի հաշիվը․ 16-րդ րոպեին աչքի ընկավ Ադամ Բուկսան։ 29-րդ րոպեին Նիդերլանդների ընտրանու հարձակվող Կոդի Գակպոն կարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը։ 

Երկրորդ խաղակեսի վերջնամասում էլ Նիդերլանդների հավաքականին հաջողվեց խփել հաղթական գնդակը, 83-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման մտած Վաութ Վեղհորսթը։

Լեհաստանի և Նիդերլանդների հետ D խմբում են ընդգրկված նաև Ավստրիայի և Ֆրանսիայի հավաքականները, որոնց միջև հանդիպումը տեղի կունենա հունիսի 17-ին՝ 23։00-ին։

Իսկ այսօր երեկոյան կկայանան C խմբի հանդիպումները՝ Սլովենիա-Դանիա (20։00) և Սերբիա-Անգլիա (23:00):

Լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter