
ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման դեսպան Քվինի, Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուի, Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա Հաչիգյանի և ԱՄՆ քաղաքային ու նահանգային մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ռիչարդ Վերմանը Հայաստան է այցելել մասնակցելու Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել