
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2024 թվականի հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Նիստի օրակարգային հարցը Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին է։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել