HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Fastex-ն աջակցում է բիենալեում Հայաստանի մասնակցության 100- ամյակին նվիրված միջոցառմանը

Վճարովի բովանդակություն

1924 թվականի հունիսի 17-ին Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանը մասնակցել է Վենետիկի 14-րդ միջազգային բիենալեին, որտեղ ներկայացված են եղել 6 հայ նկարիչների՝ Մարտիրոս Սարյանի, Եղիշե Թադևոսյանի, Վարդգես Սուրենյանցի, Փանոս Թերլեմեզյանի, Սեդրակ Առաքելյանի և Տարագրոս Տեր-Վարդանյանի ստեղծագործությունները, ընդհանուր՝ 20 նկար:

Այս տարի լրանում է այդ հիշարժան իրադարձության 100-ամյակը: Ֆասթեքսը և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ձեռնամուխ են եղել մեկ դար առաջ Վենետիկի բիենալեում ներկայացված նկարների հայկական պատի թվային վերարտադրությանը:

Հունիսի 17-ին Վենետիկի Ռամո դե լա Տանա, 2124ա հասցեում գտնվող AKNEYE ֆիջիթալ սփեյսում կցուցադրվի այդ ամենի մասին պատմող վավերագրական ֆիլմ, որը կբացահայտի 100 տարի առաջ տեղի ունեցած աննախադեպ և պատմական իրադարձությունը: Ներկա են լինելու հյուրեր ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից:

Fastex-ի AKNEYE նախագիծը կշարունակի աջակցել մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նպանատիպ նախաձեռնություններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter