
«Եվրո-2024»․ Ռումինիայի հավաքականը ջախջախեց Ուկրաինայի ընտրանուն
«Եվրո-2024»-ում մեկնարկել են E խմբի հանդիպումները, որոնցից առաջինում Ռումինիայի ազգային հավաքականը 3։0 հաշվով ջախջախեց Ուկրաինայի ընտրանուն։ Հանդիպումը տեղի ունեցավ Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում։
Թեպետ ամբողջ հանդիպման ընթացքում Ուկրաինայի հավաքականը տարածքային մեծ առավելություն ուներ, սակայն ռումինացիները ցույց տվեցին, որ գնդակը վերահսկելը դեռևս հաղթանակի երաշխիք չէ։ Խաղի հաշիվը 29-րդ րոպեին հեռահար գեղեցիկ հարվածով բացեց Ռումինիայի հավաքականի ավագ Նիկոլաե Ստանչուն։
53-րդ րոպեին Ռազվան Մարինը երկրորդ գնդակն ուղարկեց ուկրաինացիների դարպասը, իսկ 4 րոպե անց Դենիս Դրեգուշը հաշիվը դարձրեց խոշոր՝ դնելով հանդիպման վերջակետը։
E խմբի Բելգիա-Սլովակիա հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 20։00-ին, իսկ 23։00-ին էլ կմեկնարկի D խմբի Ավստրիա-Ֆրանսիա հանդիպումը։
Լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի
Մեկնաբանել