HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քեթրին Էշթոնի հայտարարությունը ԼՂՀ ընտրությունների վերաբերյալ

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը երեկ տարածել է հետևյալ հայտարարությունը.

«Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենալու «նախագահական ընտրություններ»: Վերահաստատում եմ, որ Եվրոպական միությունը չի ճանաչում այն սահմանադրական և իրավական դաշտը, որի համաձայն դրանք տեղի են ունենլու: Վերոնշյալ «ընտրությունները» չպետք է վնասեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին որոշմանը՝ հակամարտության խաղաղ կարգավորման ընդհանուր համաձայնեցված շրջանակներում:

Վերահաստատում եմ Եվրոպական միության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների ձեռնարկած կայուն ջանքերին' ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կողմերին կոչ եմ անում առավել մեծ ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի ուղղությամբ' հիմնվելով Մադրիդյան սկզբունքների վրա, որոնք թույլ կտան հաղթահարել ստատուս-քվոն: Վերահաստատում եմ այս ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու ԵՄ-ն պատրաստակամությունը:"

Մեկնաբանություններ (5)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
ԵՄ-ի (Եվրոպական միության) երկակի ստանդարտները: Հետաքրքիր է,ԵՄ-ն,որպես այդպիսին, 5-10 տարուց հետո դեռ կլինի՞: Քոռ կոպեկի արժեք չունեն այս հայտարարությունները: ԿԱՐԵՎՈՐՆ այն է,թէ ԻՐԱԿԱՆՈՒՄ (de facto) ում ձեռքին է/ով է ապրում հողի վրա: Միջազգային իրավունքը և այսպես կոչված Միջազգային հանրությունը վաղ թե ուշ ՄԻՇՏ ընդունում/հարմարվում/ճանաչում է հողի վրայի փաստացի իրականությունը (facts on the ground).
Արման
Տիկին Էշթոնին կուզենաի հարցնել նա ինչպես է պատկերացնում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինչպես պետք է ձեւավորի իր երկրի կառավարման համակարգը, եթե ոչ ընտրությունների միջոցով:Ի դեպ, որոնք կարելի է գնահատել խիստ օրինակելի նախկին Խորհրդային Միության տարածքի բոլոր հանրապետությունների համար:Միգուցէ տիկնոջն ավելի դուր է գալիս Ադրբեջանում վերջնականապես ձեւավորված խանական համկարգի մոդելը,որտեղ իշղանությունը հորից որդուն է անցնում ժառանգաբար (նման պարագաները շատ լավ հնարավորություն են ընձեռում Եվրոչինովնիկներին դրամ վաստակել մեղմ հայտարարությունների դիմաց ),իսկ ինչ հոգ նրանց համար,որ մի փոքրկ նորանկախ երկիր մաքառում է իր գոյության,իր զավակների պայծառ ապագայի և օրինական պետության ստեղծման ճանպարհին:Այստեղից կարելի է անել մի հետևություն Եվրոպան կոռուպցիայի մեջ այնքան է թաթախվել որ նրանց չինովնիկների հայտարարություններից ոչ մի կառուցողական բան սպասել չի կարելի,դրանցից միայն նավթային դոլլարների հոտ է գալիս:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ԵՄ-ն ամբողջ Արևմուտքի ամենա-ԱՆդեմոկրատական կառույցն է. այն կառավարվում է ՉԸՆՏՐՎԱԾ չինովնիկների (European Commission-ի ) կողմից: Խորը ՃԳՆԱԺԱՄՈՒՄ գտնվող ԵՄ-ի ճակատագիրը կախված է նրանից ,թե արդյոք հնարավոր կլինի ԷԺԱՆ նավթ/գազ (շարունակել) ներկրել ԵՄ: Սրանով ամեն ինչ արդեն ասված է: Տարածքաշրջանի ԲՈԼՈՐ անցուդարձերը միայն ու միմիայն ՆԱՎԹԻ/ԳԱԶԻ գզվռտոց է:
george
No harm done... If you remember 9 months ago, US foreign secretary , Mrs Clinton, completely ignored Ms Catherine Ashton at the door step of EU building entrance in Brussels. Mrs Clinton passed by her and did not shake Mr Ashton hand... In other words, she is no body. I am sure Mrs Ashton received large amount of bribe from Aliev just to make that stupid remark.
Albert
The EU is only interested in getting Azeri oil .They are so stupid that they don't understand that the best oil sources for Europe are Morroco and Algeria. They can build a pipeline system from Spain to Morocco and use a bridge to carry the pipeline . It makes so much more sense than having build that stupid Azeri oil pipeline.The EU is corrupt and mismanaged.I hope the EU will self-destruct.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter