HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կիևում հանդիպել են Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների տեղակալները

Հունիսի 17-ին Կիևում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ուկրաինականը՝ Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Եվհեն Պերեբիյնիսը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակին, քննարկվել են փոխադարձ կարևորություն ունեցող ոլորտներում համագործակցության հետագա ակտիվացման հեռանկարները: Կողմերը քննարկել են առևտրատնտեսական, իրավապայմանագրային և այլ ուղղություններով համագործակցության հարցեր:

Կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տարբեր մակարդակներում շարունակական շփումներն ու մտքերի պարբերական փոխանակումը:

Ուկրաինական կողմը մանրամասն տեղեկացվել է Ադրբեջանի ագրեսիայի և ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերի վերաբերյալ։

Մնացական Սաֆարյանը տեղեկացրել է ուկրաինական պատվիրակությանը տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված` ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության վերաբերյալ, որի հիմքում ընկած են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, փոխադարձության և հավասարության սկզբունքները»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter