
Սուրեն Պապիկյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը
Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Նախարար Պապիկյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել