HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարկադիր կատարման փուլում ՃՈ տուգանքի արտոնությունից օգտվելու համար մնացել են հաշված օրեր

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ ՃՈ տուգանքը 50 տոկոսով և մնացորդ գումարի համապատասխան կատարողական ծախսը վճարելու օրենքով նախատեսված արտոնությունից հարկադիր կատարման փուլում օգտվելու համար մնացել է գրեթե 20 օր։

«Հորդորում ենք մեր այն քաղաքացիներին, ովքեր ունեն մինչև ապրիլի 5-ը հարկադիր կատարման ներկայացված, չվճարված ՃՈ տուգանք, շտապեն օգտվել արտոնությունից։

Վճարումներ հնարավոր է իրականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակ» https://cabinet.harkadir.am, «Հետախուզումներ» https://cabinet.harkadir.am/dahkcabinet/cabinet/debtorinfo/ թվային հարթակների, ինչպես նաև բանկերի և վճարահաշվարկային տերմինալների, ինչպես նաև Ծառայության Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումների սպասարկման գրասենյակներ այցելելով։

Ի դեպ, «Անձնական գրասենյակում» հնարավոր է գրանցվել նաև «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։ 

Շտապեք օգտվել արտոնությունից»,- հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter