Պատգամավորի որդու տանը ատրճանակ է հայտնաբերվել
Ոստիկանությունը հայտնում է, որ երեկ` ժամը 20.30-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդուն` Արտակ Գեւորգյանին պատկանող Երևան քաղաքի Տերյան փողոցում գտնվող բնակարանում, որտեղ խոհանոցի անկյունակ բազմոցի նստելատեղի տակից հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի «Բայկալ» օդամղիչ ատրճանակ:
Հայտնաբերված ատրճանակի օրինականությունը ստուգվում է: Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել