
Պաշտպանության նախարարության և KNDS ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Այս մասին հաղորդում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Սուրեն Պապիկյանը հանդիպել էր Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել էր Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը:
Կողմերը կարևորել էին ռազմատեխնիկական համագործակցությունը, որի շուրջ ձեռք էին բերվել նոր պայմանավորվածություններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել