
ՊՆ ռազմական ոստիկանությունում մեկնարկել են հրամանատարական հավաքներ
Հունիսի 17-ին ՊՆ ռազմական ոստիկանությունում մեկնարկել են հրամանատարական հավաքներ, որոնց մասնակցում են ՌՈ ենթակա զորամասերի հրամանատարները։
ՊՆ լրատվականի փոխանցմամբ՝ հավաքների նպատակն է կատարելագործել հրամանատարների մասնագիտական հմտությունները և ունակությունները:
ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հավաքի ընթացքում ևս մեկ անգամ կարևորել է հրամանատարների մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործումը և մասնակցությունն ատեստավորման գործընթացին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել