Հունիսի 21-ից Պուշկինի-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի-Նալբանդյան փողոցների հատվածում կկազմակերպվի վճարովի ավտոկայանատեղի
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ից Երևանի Պուշկինի-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի-Նալբանդյան փողոցների խաչմերուկում կկազմակերպվի վճարովի ավտոկայանտեղի՝ երթևեկելի մասի աջ եզրով:
Կազմակերպվող վճարովի ավոկայանատեղին ներառված է «Ա» գոտում:
Ճանապարհահատվածում կտեղադրվեն ճանապարհային համապատասխան նշաններ և կիրականացվի գծանշում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել