HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եվրո-2024»․ Պորտուգալիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ Չեխիայի ընտրանու նկատմամբ

«Եվրո-2024»-ում հունիսի 18-ին կայացան F խմբի հանդիպումները․ առաջնության ֆավորիտներից Պորտուգալիայի հավաքականը 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ Չեխիայի ընտրանու նկատմամբ։ Հանդիպումը տեղի ունեցավ Լայպցիգի մարզադաշտում։

Թեև հանդիպումն անցնում էր պորտուգալացիների բացահայտ առավելությամբ, սակայն խաղի հաշիվը բացեցին չեխերը. 62-րդ րոպեին Լուկաշ Պրովոդը հեռահար գեղեցիկ հարվածով գրավեց պորտուգալացիների դարպասը։ Սակայն Չեխիայի ուրախությունը շատ երկար չտևեց, քանի որ 69-րդ րոպեին հաշիվը հավասարվեց. ինքնագոլի հեղինակ դարձավ Ռոբին Ռանաչը։ Փոխարինման մտած Ֆրանսիսկո Կոնսեյսաոն էլ 92-րդ րոպեին էլ խփեց Պորտուգալիայի հաղթական գնդակը։

F խմբի մյուս խաղում Թուրքիայի հավաքականը 3։1 հաշվով պարտության մատնեց Եվրոպայի առաջնություններում նորամուտը նշող Վրաստանի ընտրանուն։

Հավելենք, որ այս խաղերով խմբային փուլի առաջին տուրն ավարտվեց։ Հունիսի 19-ին կմեկնարկի երկրորդ տուրը։

Լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter