HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ը չհայտարարված մշտադիտարկման այցով եղել է «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոնում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 18-ին չհայտարարված մշտադիտարկման այց են կատարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն ՊՈԱԿ: Նպատակն էր տեղում ծանոթանալ հաստատության շահառուների առօրյային և իրավունքների իրացմանը վերաբերելի խնդիրներին:

ՄԻՊ գրասենյակի հաղորդմամբ՝ Անահիտ Մանասյանը կենտրոնի տնօրեն Արթուր Մելքոնյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել տարածքով, ծանոթացել շահառուների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններին, նրանց տրամադրվող սննդին, բժշկական օգնության կազմակերպմանը և այլն։

Անձնազրույցներ են տեղի ունեցել հաստատությունում խնամք ստացող անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ներկայում հաստատությունում բնակվող անձանց հետ: Պաշտպանը ծանոթացել է նաև ՊՈԱԿ-ի անձնակազմի աշխատանքային պայմաններին։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ խնամքի կենտրոնների շահառուների իրավունքների պաշտպանությունն իր գործունեության կարևոր ուղղություններից է։ Խնդիրները գտնվում են անձամբ իր ուշադրության ներքո։

Այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրները կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter