HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Արհեստական բանականությունը բժիշկներին կօգնի քաղցկեղի բուժման և ախտորոշման հարցում

OpenAI-ի՝ արհեստական բանականության GPT-4o մոդելը բժիշկներին կօգնի ավելի արդյունավետ և արագ կողմնորոշվել քաղցկեղի հայտնաբերման ու բուժման ընթացքում:

ChatGPT-ն ստեղծած տեխնոլոգիական ընկերությունը և ամերիկյան Color Health առողջապահական ստարտափը նոր համագործակցություն են սկսել՝ քաղցկեղով հիվանդների բուժման հասանելիությունն արագացնելու նոր եղանակ ստեղծելու համար: 

«Color-ի գործունեության հիմքում ընկած գաղափարը նրա հիմնադրումից ի վեր այն է, որ տեխնոլոգիան կարող է բարելավել առողջապահության ոլորտն ու դրա հասանելիությունը: Արհեստական բանականության հեղափոխությունը, որի ժամանակաշրջանում ապրում ենք, այս գաղափարը կյանքի կոչելու ամենամեծ հնարավորությունն ենք համարում»,- ասված է Color-ի հայտարարությունում:

GPT-4o մոդելի հիմքով մշակված օգնականը վերլուծում է մարդու առողջական տվյալները, ընտանիքի հիվանդության պատմությունը, ժառանգական և անհատական ռիսկի գործոնները։ Օգտագործելով և վերլուծելով այս տվյալները՝ օգնականն առաջարկում է, թե ախտորոշիչ ինչ հետազոտություններ արժե անցնել և ինչ ժամանակացույցով։ Այս ամենը կատարվում է բժշկի հսկողությամբ։ 

Տեխնոլոգիան հնարավորություն է տալիս բժիշկներին ավելի շուտ հայտնաբերել քաղցկեղը և սկսել համապատասխան բուժումը, ինչը բարելավում է բուժման արդյունքները: Բացի այդ, արհեստական բանականությունը անհատականացված բուժում է առաջարկում՝ հիմնվելով հիվանդի օրգանիզմի առանձնահատկությունների վրա։ 

Color-ի թիմն ակնկալում է, որ 2024 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում AI օգնականը կներդրվի ավելի քան 200 հազար հիվանդի բուժման և հետազոտման գործընթացում։ Տեխնոլոգիան այժմ կիրառվում է սահմանափակ թվով դեպքերում։

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter