HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արմեն Սարգսյանը

Հունիսի 19-ին ԳԱԱ նախագահության նիստում ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արմեն Սարգսյանը: Այս մասին հայտնում են ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Արմեն Սարգսյանը ծնվել է 1986թ.: 2008թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտության համալսարանը: 2011թ. ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2015թ. ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան:

Իր աշխատանքային ուղին Արմեն Սարգսյանն անցել է ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում՝ լինելով համակարգչային լաբորատորիայի ղեկավար, ցանցային ադմինիստրատոր, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսումնական մասի պետի տեղակալ, Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ: 2020թ դեկտեմբերից Արմեն Սարգսյանը ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենն է:

 

Արմեն Սարգսյանը ներկայացրեց ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի 2024-2028թթզարգացման ռազմավարական ծրագիրը։ Կենտրոնի տեսլականն է դառնալ գիտական ստեղծարար ﬕջավայր ապահովող և նորարություններով առաջնորդվող հետազոտական համալսարան՝ խթանելով հետազոտահեն կրթության, գիտության, արտադրության ներդաշնակ և արդյունավետ փոխգործակցությունը։ 

Կենտրոնի նպատակներից է գիտության և կրթության շաղկապումը, հետազոտահենք կրթության իրականացումը։ 

Նախատեսվում է հետազոտահեն կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ﬕջավայրի և ենթակառուցվածքների շարունակական արդիականացում և կատարելագործում, մագիստրոսական ծրագրերի հետազոտական բաղադրիչի մասնաբաժնի ավելացում, մագիստրոսական թեզերի թեմաների շաղկապում կենտրոնում և ԳԱԱ համակարգի ինստիտուտներում իրականացվող գիտական թեմաներին, գիտական ծրագրերում ուսանողների, ասպիրանտների մասնակցության խթանում, աշխարհի առաջատար գիտակրթական կենտրոնների հետ համագործակցային կապերի ընդլայնում և համատեղ ծրագրերի իրականացում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter