
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Գերմանիայի դեսպանի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր դիվանագիտական առաքելության ընթացքում կատարված աշխատանքի համար և մաղթել հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:
Դեսպան Վիկտոր Ռիխտերն իր հերթին շնորհակալություն է հայտնել անձամբ փոխվարչապետին իր դիվանագիտական առաքելության ընթացքում ցուցաբերված աջակցության և ստեղծված կառուցողական համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել