HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ հունիսի 19-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։ Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Նիստի սկզբում Խորհրդի քարտուղարի կողմից մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում ընդունված որոշումների կատարման ընթացքին։

Փոխվարչապետն ընդգծել է խորհրդի շրջանակներում քննարկված և հավանության արժանացած իրավական կարգավորումների մշտադիտարկման կարևորությունը՝ դրանց արդյունավետությունը գնահատելու և գործող կարգավորումներն ըստ անհրաժեշտության լավարկելու նպատակով։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասի կամ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փոխարկելի փոխառության պայմանագրի վերաբերյալ իրավական կարգավորումների ներդրման հնարավորությանը, ինչպես նաև անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման կարգավորումների բարեփոխման անհրաժեշտությանը։

Շնորհակալություն հայտնելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը կարևորել է այս ձևաչափով աշխատանքների իրականացման շարունակականությունը՝ մասնավոր հատվածին մտահոգող խնդիրների նույնականացման և դրանց պատշաճ արձագանքման նպատակով»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter