HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորվաթիայի և Ալբանիայի հավաքականները մարտական ոչ-ոքի խաղացին

«Եվրո-2024»-ում այսօր մեկնարկեց խմբային փուլի երկրորդ տուրը, և օրվա առաջին խաղում Խորվաթիայի և Ալբանիայի հավաքականները 2։2 հաշվով մարտական ոչ-ոքի խաղացին։ Հանդիպումը տեղի ունեցավ Համբուրգի «Ֆոլկշպարկշտադիոն» մարզադաշտում։

Հանդիպման հաշիվը բացվեց 11-րդ րոպեին․ աչքի ընկավ Ալբանիայի հավաքականի կիսապաշտպան Քազիմ Լաչին։ Այս հաշիվը պահպանվեց ավելի քան մեկ ժամ։ Այնուհետև երկու րոպեների ընթացքում խորվաթները կարողացան երկու գնդակ խփել․ նախ 74-րդ րոպեին Անդրե Կրամարիչը հավասարեցրեց հաշիվը, ապա 76-րդ րոպեին՝ Կլաուս Գյասուլան դարձավ ինքնագոլի հեղինակ։ Եվ երբ թվում էր, թե հանդիպումը հենց այս հաշվով էլ կավարտվի, նույն Կլաուս Գյասուլան 95-րդ րոպեին գրավեց խորվաթների դարպասը՝ փրկելով Ալբանիային պարտությունից։

Հիշեցնենք՝ առաջին տուրում B խմբում ընդգրկված այս երկու թիմերն էլ պարտություն էին կրել․ Խորվաթիան 0։3 հաշվով Իսպանիայից, իսկ Ալբանիան՝ 1։2 հաշվով Իտալիայից։ Իսպանիայի ու Իտալիայի հանդիպումը տեղի կունենա հունիսի 20-ին։

Իսկ այսօր կկայանան նաև A խմբի հանդիպումները․ առաջնությունը հյուրընկալող Գերմանիայի հավաքականը կխաղա Հունգարիայի, իսկ Շոտլանդիան՝ Շվեյցարիայի հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter