HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Գերմանիայի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը: Այդ առումով, վարչապետն ընդգծել է Գերմանիայի կարևոր դերակատարությունը:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկումների շուրջ:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Գերմանիայի համագործակցության զարգացմանը նպաստելու համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter