
Էրդողան-Պուտին բանակցություններ՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 3-4-ը Աստանայում, մտադիր է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է թուրքական Habertürk հեռուստաալիքը։
Հեռուստաընկերությունը նշում է, որ հանդիպման օրակարգում կարող են ներառվել ուկրաինական հակամարտությունը, հացահատիկի մատակարարման համատեքստում Սև ծովի թեման, «Աքքույու» ԱԷԿ-ում աշխատանքների ընթացքը, գազային կենտրոնի ստեղծման հեռանկարները, ինչպես նաև Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական բնակավայրերում կայանալիք ընտրությունները:
Թուրքական կողմը չի փոխանցում, թե արդյոք հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմաները կլինեն Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում։
Դեռ այս տարվա հունիսի 11-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ակնկալում է հանդիպել Էրդողանին հուլիսին՝ Աստանայի գագաթնաժողովի շրջանակում:
Լուսանկարը՝ Sputnik/Alexander Demyanchuk/Pool via REUTERS
Մեկնաբանել