HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գոռ Ալոյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գոռ Ալոյանը նշանակվել է ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ:

Գոռ Արամայիսի Ալոյանի կենսագրությունը

Ծնվել է 1986թ. նոյեմբերի 7-ին Երևան քաղաքում:

2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը, 2010թ.՝ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, իսկ 2012թ.՝ Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2015 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել է  իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեություն

2012-2013թթ.` Արմավիրի մարզի դատախազության դատախազ,

I-XI.2013թ.`  Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ,

2013-2016թթ.` Արմավիրի մարզի դատախազության դատախազ,

2016-2017թթ.`  Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ,

2017-2019թթ.` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ,

2019-2020թթ.` ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ,

2020-2021թթ.` Տավուշի մարզի դատախազի տեղակալ, 

2021-2024թթ.՝ Տավուշի մարզի դատախազ:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած  է, ունի երեք երեխա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter