
Վարկային միջոցներով կարդիականացվի պետական գնումների համակարգը
Կառավարությունը հունիսի 20-ին հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը:
Ըստ վարչապետի աշխատակազմի հաղորդագրության՝ ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է՝ հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը, պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները, պետական գնումների համակարգի արդիականացումը, ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացումը:
Լուսանկարը՝ primeminister.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել