HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող, ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆրանսուազ Ժակոբին:

«Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրմանը զուգահեռ վերջիններիս համար երկարաժամկետ կայուն կենսապայմաններ ապահովելուն ուղղված աշխատանքների շարունակականությունը:

Այս գործընթացում փոխվարչապետը հատուկ ընդգծել է ՄԱԿ կառույցների հետ ձևավորված համակարգման ձևաչափի նշանակությունը՝ կարևորելով այն առավելապես զբաղվածության և կենսապահովման ուղղություններով կենտրոնացնելու անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել նաև մայիսի 25-26-ը Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերի քաղաքային և գյուղական բնակավայրերի կրած վնասների գնահատման և դրանց հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ համագործակցությանը: Զրուցակիցները քննարկել են նաև կայուն զարգացման օրակարգին, այդ թվում՝ Հայաստանի կանաչ փոխակերպմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:»,- նշված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter