HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

ԼՂՀ նախագահի ընտրության որոշ արդյունքներ (լրացված)

Ստորև ներկայացնում ենք ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամը 11.00-ի հրապարակած տվյալները ԼՂՀ նախագահի 5-րդ ընտրության ընթացքի վերաբերյալ: 

N

Ընտրական շրջաններ

Ընտրողների ընդանուր ցուցակը

Քվեարկությունների մասնակիցների քանակը

%

1

Ստեփանակերտ

36 631

8 070

22

2

Ասկերանի շրջան

11 642

3 953

34

3

Հադրութի շրջան

8 650

2 834

32,8

4

Մարտակերտի շրջան

13 241

4 027

30,5

5

Մարտունու շրջան

17 187

3 906

22,7

6

Շահումյանի շրջան

1 788

670

37,5

7

Շուշիի շրջան

3 613

1 043

28,9

8

Քաշաթաղի շրջան

6 070

1 306

21,5

9

Երևան

114

99

86,8

 

Ընդամենը`

99071

25 908

26,2

 

 

 

 

 

Ժամը 13.30-ին Արցախի հանրային հեռասուստատեսությունը հաղորդել է, որ Ստեփանակերտում տեղակայված 31-րդ ընտրատեղամասի 1284 ընտրողից քվեարկել  է 540-ը, այսինքն` 42-43 տոկոսը:

Ստորև ներկայացնում ենք ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամը 14.00-ին հրապարակած տվյալները ԼՂՀ նախագահի 5-րդ ընտրության ընթացքի վերաբերյալ: 

N

Ընտրական շրջաններ

Ընտրողների ընդանուր ցուցակը

Քվեարկությունների մասնակիցների քանակը

%

1

Ստեփանակերտ

36 631

16230

44.31

2

Ասկերանի շրջան

11 642

6969

59.86

3

Հադրութի շրջան

8 650

5346

61.80

4

Մարտակերտի շրջան

13 241

7457

56.43

5

Մարտունու շրջան

17 187

7464

43.43

6

Շահումյանի շրջան

1 788

1132

63.31

7

Շուշիի շրջան

3 613

1921

53.17

8

Քաշաթաղի շրջան

6 070

2673

44.04

9

Երևան

276

276

100

 

Ընդամենը`

99071

49466

49.93

 Հետաքրքիր է, որ ԼՂՀ ԿԸՀ-ն դեռ ժամը 11.00-ի տվյալներով Երևանի ընտրողների ընդանուր ցուցակում նշված էր 114 մարդ, որից 99-ը կամ 86,8 տոկոսը մասնակցել է քվեարկությանը: Իսկ ահա ԿԸՀ-ի ժամը 14.00-ի տվյալներով Երևանում ԼՂՀ նախագահի ընտրության քվեարկությանը մասնակցել է 276 ընտրող կամ ընտրողների 100 տոկոսը: Պատճառը երևի այն է, որ ՀՀ-ում ապրող ԼՂՀ քաղաքացիների իրական թիվը դժվար է իմանալ:

Ակտիվությամբ աչքի է ընկնում Արցախի Շահումյանի շրջանը, որտեղ ընտրողների 63 տոկոսը արդեն մասնակցել է ընտրությանը: Շահումյանին զիջում է Վիտալի Բալասանյանի ծննդավայր Ասկերանի շրջանը, այնտեղ արդեն ձայն է տվել ընտրողների 59,86 տոկոսը:

Ստորև ներկայացնում ենք ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամը 18.00-ի հրապարակած տվյալները ԼՂՀ նախագահական 5-րդ ընտրությունների ընթացքի վերաբերյալ: 

N

Ընտրական շրջաններ

Ընտրողների ընդանուր ցուցակը

Քվեարկությունների մասնակիցների քանակը

%

1

Ստեփանակերտ

36 631

21168

57.79

2

Ասկերանի շրջան

11 642

8377

71.985

3

Հադրութի շրջան

8 650

6392

73.90

4

Մարտակերտի շրջան

13 241

8968

67.87

5

Մարտունու շրջան

17 187

9899

57.60

6

Շահումյանի շրջան

1 788

1408

78.85

7

Շուշիի շրջան

3 613

2352

65.10

8

Քաշաթաղի շրջան

6 070

3803

62.65

9

Երևան

459

398

86.75

 

Ընդամենը`

99 254

62765

63.24

Այսօր  karabakh-open.info կայքում տեղեկացվեց ընտրախախտումների մնասին: http://karabakh-open.info/hy/politicsam/1264-am528: «Ինչպես տեղեկացանք ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբից, շուրջ 1 ժամ առաջ ԿԸՀ դիմում է ներկայացվել արձանագրված խախտումների վերաբերյալ: 

Շտաբի պետ Էդուարդ Աղաբեկյանի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի թիվ 10 ընտրատեղամասում խախտում է գրանցել Վիտալի Բալասանյանի վստահված անձը. տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմինե Հովհաննիսյանը 2 հոգու հետ մտել է քվեախուց, իսկ մեկ բնակչի թույլատրել են քվեարկել անձնագրի պատճենով: Արձանագրությունը տեղում կազմվել է, սակայն հանձնաժողովի անդամները չեն ցանկանում ստորագրել արձանագրության տակ: Խախտումը վստահված անձը նաեւ նկարահանել է:

Երեկ Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում Վիտալի Բալասանյանի վստահված անձ Արսեն Գրիգորյանի նկատմամբ բռնություն է գործադրվել. նրան մոտեցել են գյուղի դպրոցի տնօրեն Սլավիկ Գրիգորյանը եւ գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը, հարցրել, թե ինչու է համաձայնվել Վիտալի Բալասանյանի վստահված անձ լինել: Վստահված անձի պատասխանից հետո Արմեն Ղահրամանյանը 2 անգամ հարվածել է Արսեն Գրիգորյանին, իսկ այսօր էլ, երբ ընտրատեղամասը բացվել է, նա Բակո Սահակյանի վստահված անձ Անդրանիկ Ղահրամանյանի միջոցով փոխանցել է, որ Արսեն Գրիգորյանը լքի ընտրատեղամասը:

«Համանման ճնշումներ կան նաեւ Խնածախի վստահված անձի նկատմամբ: Մանրամասները ճշտվում են»,-նշվում է բողոք-դիմումի մեջ:

Քիչ անց այս տեղեկատվությունը հերքեց Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի պաշտոնական կայքը http://aparaj.am/new/Astxashen: « «Ապառաժ»-ի լրագրողները հենց նոր են վերադարձել Ասկերանի շրջանի Աստղաշեն եւ Պատարա համայնքների ընտրական տեղամասերից: Աստղաշենի թիվ 4 ընտրատեղամասի թեկնածու Վիտալի Բալասանյանի վստահված անձը, «Ապառաժ»-ին հայտնեց, որ որեւէ միջադեպ չի գրանցվել  եւ ընտրությունների ընթացքը գնահատեց  «նորմալ»: 

Նույնն ասել է նաեւ թեկնածու Բակո Սահակյանի վստահված անձը: 

Աստղաշենի  ընտրական հանձնաժողովի նախագահ Լյովա Մկրտչյանը մեզ հայտնեց, որ ընրություններն ընթանում են նորմալ հունով, ընտրական օրենսգրքին համապատասխան: «Առավոտյան ժամը 08:00-ին ընտրատեղամասը համարվեց բացված, գրանցված են եղել Բ. Սահակյանի եւ Վ. Բալասանյանի  վստահված անձիք», - նշեց Լ. Մկրտչյանը: 

Մեկնաբանություններ (2)

Ara Grigoryan
Երկրորդ աղյուսակում 98909 թիվը ճիշտ չէ
vd
arajin axyusaki verjin toxum sxala 86.8-@ erevi 8.68

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter