
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները հանդիպել են
Հունիսի 20-ին աշխատանքային այցով Վիլնյուսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։
Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կայացել է ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Լիտվայի ԱԳՆ հյուրերի մատյանում՝ հույս հայտնելով, որ իր այցը նոր լիցք կհաղորդի թե՛ Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերություններին, թե՛ ԵՄ ձևաչափով համագործակցությանը։
Նախարարների հանդիպմանը հաջորդել է «Լիտվայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև Եվրոպական միությանն առնչվող հարցերի շուրջ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները նաև հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով»,-նշված է հաղորդագրությունում:
Մեկնաբանել