
Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության հեռանկարները
Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ։
«Հանդիպմանը ներկա էր նաև դեսպան Տիգրան Բալայանը։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու պաշտպանության բնագավառում Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցության հեռանկարներին, նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ ՊՆ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել