HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է բելառուս քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայային

Վիլնյուս այցի շրջանակներում հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է բելառուս քաղաքական գործիչ, 2020 թվականի ընտրություններում Բելառուսի Հանրապետության նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Տիխանովսկայան հայտնի բելառուս բլոգեր Սերգեյ Տիխանովսկիի կինն է։ Երբ նրա ամուսնուն արգելեցին առաջադրվել նախագահի պաշտոնում, իսկ հետո ձերբակալեցին, Տիխանովսկայան ստանձնեց ամուսնու առաքելությունը և դարձավ Բելառուսի ընդդիմության առաջնորդը: Նախագահական ընտրությունների արդյունքների դեմ ընդվզած քաղաքացիների ձերբակալություններից, բռնաճնշումներից հետո Տիխանովսկայան լքեց Բելառուսը։

Լուսանկարը՝ ԱԳՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter