
«Եվրո-2024». Անգլիայի ու Դանիայի հավաքականները հաղթողին չպարզեցին
«Եվրո-2024»-ի խմբային փուլի երկրորդ տուրում Անգլիայի ազգային հավաքականը 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց Դանիայի ընտրանու հետ: Հանդիպումը տեղի ունեցավ «Ֆրանկֆուրտ Արենա» մարզադաշտում:
Հանդիպումն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում: Խաղի հաշիվը բացվեց 18-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը: 34-րդ րոպեին Դանիայի հավաքականի կիսապաշտպան Մորտեն Յուլմանը հեռահար հարվածով հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Խաղի մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին:
Հիշեցնենք՝ C առաջին տուրում Անգլիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթել էր Սերբիային, իսկ Դանիան 1:1 հաշվով ոչ-ոքի էր խաղացել Սլովենիայի հետ: Այսօր՝ ավելի վաղ, Սլովենիա-Սերբիա հանդիպումը նույնպես ավարտվել էր 1:1 հաշվով:
Այսօր՝ 23:00-ին էլ կմեկնարկի B խմբի մեկ հանդիպում, որում ուժերը կչափեն Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Իսպանիայի հավաքականները:
Լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի
Մեկնաբանել