HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Իսպանիան հաղթեց Իտալիային և 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց

Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում Իսպանիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիային և 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց: Հանդիպումը տեղի ունեցավ Գելզենկիրխենի «Արենա Աուֆշալկե» մարզադաշտում:

Ամբողջ հանդիպումն անցավ իսպանացիների տարածքային և խաղային բացահայտ առավելությամբ: «Ֆուրիա Ռոխան» շուրջ 20 հարված կատարեց իտալացիների դարպասին, սակայն դրանցից և ոչ մեկը չհայտնվեց ցանցում: Հանդիպման միակ գնդակը խփվեց 55-րդ րոպեին. ինքնագոլի հեղինակ դարձավ Իտալիայի հավաքականի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին:

Հիշեցնենք՝ առաջին տուրում Իսպանիայի հավաքականը 3:0 հաշվով պարտության էր մատնել Խորվաթիային, իսկ Իտալիան՝ 2:1 հաշվով Ալբանիային: Այսպիսով, վերջին տուրից առաջ Իսպանիան վաստակեց 6 միավոր և ապահովեց 1-ին հորիզոնականը B խմբում:

Ալբանիայի ու Խորվաթիայի միջև հունիսի 19-ին կայացած խաղն ավարտվել էր ոչ-ոքի 2:2 հաշվով:

Հավելենք, որ հունիսի 20-ին տեղի են ունեցել նաև C խմբի Սլովենիա-Սերբիա և Դանիա-Անգլիա հանդիպումները, որոնցում գրանցվել է նույն 1:1 հաշիվը:

Լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter