HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողներն արտերկրից ուղարկված ծանրոցում հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և արգելված իրեր

ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ ՍԲ-ի անվամբ արտերկրից ուղարկված ծանրոցը։ Այս մասին տեղեկացնում է Քրեակատարողական ծառայությունը։

«Ծանրոցում առկա սննդամթերքի տարաներից մեկում եղել են  20 փաթեթ  և 1 տուփ գործարանային արտադրության խաղաքարտեր։ Զննելով փաթեթներից մեկը՝ ծառայողները հայտնաբերել են շագանակագույն, փոշենման, կասկածելի զանգված։

Հայտնաբերված 20 փաթեթները Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից ուղարկվել են ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter