
Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը՝ բոլոր պարտավորություններով. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ-ը պահպանում է բոլոր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, իսկ երկիրը մնում է Կազմակերպության դաշնակիցը։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Հայաստանը եղել է և կա ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցը, և Հայաստանի հանդեպ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են։ Իսկ կազմակերպության անդամակցության հարցը երկրի ինքնիշխան իրավունքն ու որոշումն է»,- ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպման շրջանակներում հայտարարել է ղազախ պաշտոնյան։
Տասմագամբետովը նաև հույս է հայտնել, որ Երևանը «ամեն դեպքում կպարզաբանի իրավիճակը» ՀԱՊԿ-ին իր անդամակցության վերաբերյալ և պաշտոնական որոշում կկայացնի՝ «լինել կազմակերպության կազմում, թե չլինել»:
Լուսանկարը՝ ՀԱՊԿ մամուլի ծառայության
Մեկնաբանել