HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ չի քննարկվել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կազմից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել միավորման անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, քանի որ համապատասխան հարցում չի ստացվել: Այդ մասին ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստից հետո լրագրողներին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ոչ, Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել, քանի որ համապատասխան հարցում չի ստացվել»,- հայտարարել է Լավրովը։

Պատասխանելով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավոր հետևանքների մասին հարցին՝ Լավրովը նշել է. «Գուշակելը դիվանագիտության ավանդույթներում չէ։ Այո, այսօր հայաստանցի նախարարը ներկա չի եղել նիստին, բայց որևէ փաստաթուղթ Հայաստանից, որևէ պաշտոնական քայլ, որն անհրաժեշտ կդարձներ տեղի ունեցածի հետևանքների քննարկումը, չի եղել»:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտարարել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ալմաթիում չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։

Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ ՀՀ ղեկավարության տարբեր ներկայացուցիչներ քննադատում են ՀԱՊԿ-ին պարտականությունների թերացման մեջ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ բազմիցս հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը 2021-2022 թվականների ընթացքում չի կատարել իր պարտավորությունները, ինչի հետեւանքով Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։

Փաշինյանի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանը դադարել է մասնակցել ՀԱՊԿ գործընթացներին։ Վիկտոր Բիյագովի հետկանչից հետո Հայաստանը մշտական ներկայացուցիչ չի նշանակել այդ կազմակերպությունում։ Փաշինյանը հստակեցրել էր, որ Երևանը վետո չի դնում ՀԱՊԿ որոշումների վրա, բայց պատրաստ է ամրապնդել հարաբերությունները գործընկերների հետ:

Այդուհանդերձ, մի քանի օր առաջ ՀՀ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը չբացառեց այն հանգամանքը, որ Հայաստանը կարող է դուրս գալ այս կազմակերպությունից։ Նա այդ քայլը «տրամաբանական էր» անվանել։

«Մեղավորը նրանք են ովքեր ձևավորել են մի հատ փուչիկ դաշինք, որի անդամները, պարզվեց, գնացել, Ադրբեջանի հետ պլանավորել են մեր դեմ պատերազմը»,- խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավորների դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ դուրս չեն գալիս այդ դաշինքից, Փաշինյանը հակադարձել էր. «Դուրս կգանք, դրանով էլ վախեցնո՞ւմ եք։ Լավ ենք անում... մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է, բա կարո՞ղ է հետ գնանք»։

Լուսանկարը՝ Alexander Nemenov/Pool Photo via AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter