HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ԳԴՀ կրթության և հետազոտության դաշնային նախարարի և Բունդեսթագի փոխնախագահին

Գերմանիա կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ԳԴՀ կրթության և հետազոտության դաշնային նախարար Բեթինա Շթարկ-Վատցինգերի և Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուին: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

«ՀՀ պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։

Հանդիպումների առանցքում եղել են կրթության և գիտության ոլորտում Հայաստան-Գերմանիա համագործակցության նոր հեռանկարները և զարգացման հարցերը:

ԳԴՀ կրթության և հետազոտության դաշնային նախարար Բեթինա Շթարկ-Վատցինգերի հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարը կարևորել է առաջիկայում  Երևանում կայանալիք Հայաստան-Գերմանիա «Գիտության օր» միջոցառման անցկացումը, որի շրջանակում նաև գերմանական մեծ պատվիրակության ժամանում է ակնկալվում:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել արդեն իսկ առկա արդյունավետ համագործակցությունը՝ շեշտելով համատեղ աշխատանքի ակտիվացումը երիտասարդներին ուղղված ծրագրերում:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կայուն և երկարամյա համագործակցություն է ձևավորվել, մասնավորապես, Սաքսոնիա-Անհալթի երկրամասի հետ, սակայն Հայաստանի համար կարևոր է համագործակցության ընդլայնումն այլ երկրամասերի հետ նույնպես՝  ընդգրկելով տարբեր ուղղություններ:

Ներկայացնելով ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև կրթության կարևորությանը խաղաղության արժեքների տարածման հարցում:

«Կրթական համակարգերը պետք է լավագույնս նպաստեն տարածաշրջանում երկարաժամկետ կայունությանն ու խաղաղությանը՝ չգեներացնելով հավելյալ թշնամանք: Խաղաղությանը միտված կրթությունը պետք է ընդհանուր մոտեցում լինի տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի հետ հանդիպմանը կարևորվել է հայ-գերմանական համագործակցության բարձր մակարդակը: Փոխնախագահը հետաքրքրվել է կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերով: 

Նախարար ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստան-Գերմանիա համագործակցության հիմնական ուղղությունները և  համատեղ աշխատանքները: 

Հանդիպմանը ներկա ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն իր հերթին ներկայացրել է երկու երկրների խորհրդարանների միջև առկա համագործակցությունը և հնարավոր նոր նախաձեռնությունները:

Այդ համատեքստում կողմերը կարևորել են միջխորհրդարանական կապերի զարգացումը, մասնավորապես, խորհրդարանների ակտիվ աջակցությունը գործադիր իշխանության  աշխատանքների կազմակերպմանը և երկկողմ համագործակցության զարգացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter