
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Գերմանիայի դեսպանի հետ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման սկզբում փոխվարչապետն ընդգծել է Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը և շնորհակալություն հայտնել դեսպանին այդ ուղղությամբ իրականացրած արդյունավետ աշխատանքի համար: Ամփոփելով այս ընթացքում համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները՝ փոխվարչապետը դեսպանին մաղթել է նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:
Կողմերը կարևորել են տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնման շարունակականությունը՝ վստահություն հայտնելով, որ առկա են երկկողմ կապերի ամրապնդման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի»,- ասվում է պաշտոնական հաղորդագրություններին:
Մեկնաբանել