HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ զոհվել է 4 մարդ

Հունիսի 21-ին՝ ժամը 11:54-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մ գլորվելով` հայտնվել մոտակա ձորակում: Ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է երեք ուղևորի (Ջ. Մ., ծնված 1955 թ., Ի. Պ., ծնված 1938 թ. և Ն. Պ., ծնված 1966 թ.) դի։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Վ. Մ.-ի (ծնված 1952 թ.) դին, այնուհետև՝ դիերը մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter