Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը
Կյանքից հեռացել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը։ Այս մասին հաղորդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։
«Խոր ցավով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը։
Ցավակցում ենք Լալա Մնացականյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,- ասված է հրապարակման մեջ:
Դերասանուհին 66 տարեկան էր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել