
Աղվերանի հյուրանոցներից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ աշխատակիցը հոսպիտալացվել է
Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ հունիսի 23-ին՝ ժամը 07։37-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվերանի հյուրանոցներից մեկում պայթյուն է տեղի է ունեցել, կա տուժած:
«Պարզվել է, որ պայթյուն է տեղի ունեցել մոտ 9 քմ մակերեսով հսկիչ-անցագրային կետում, ինչի հետևանքով վնասվել է 6 պատուհան և գույքը՝ մասամբ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ անվտանգության աշխատակիցը ստացել է տարբեր աստիճանի մարմնական այրվածքներ և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ»,- ասված է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել