
Վարչական դատարանի աշխատակիցները գործադուլ են արել աշխատավարձերի բարձրացման պահանջով
Վարչական դատարանի աշխատակիցներն այսօր՝ հունիսի 24-ին, գործադուլ են իրականացրել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։
Դատական իշխանությունից հայտնում են, որ դեռևս 2023 թվականից տարբեր մակարդակներում, տարբեր միջոցներով բազմիցս բարձրացրել են այս ցավոտ խնդիրը։
«Դատական դեպարտամենտը և Դատական իշխանության մյուս մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բոլոր հնարավոր գործողությունները կատարել են, և հարցը գտնվում է պետական պատշաճ մարմինների ուշադրության կենտրոնում։
Հուսով ենք՝ դատական ծառայողները բարձր պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքը` կարևորելով արդարադատության շահը, իսկ անձնական հանգամանքներով պայմանավորված անհնարինության դեպքում՝ իրենց ծառայությունը կիրականացնեն ավելի բարձր վարձատրվող ոլորտներում, մինչև աշխատավարձերի խնդրի համակարգային լուծումը»,- նշվում է հաղորդագրությունում։
Մեկնաբանել