
Մասիս քաղաքում և Արարատի մարզի որոշ գյուղերում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արարատյան» պոմպակայանի հոսանքազրկմամբ պայմանավորված, ս.թ. հունիսի 25-ին՝ ժամը 10.00-20.00, կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր, Դարակերտ, Ղուկասավան գյուղերի, Նոր Կյուրին 1, 2, 3, Նոր Խարբերդ 27, 28, 29 փողոցների և «Դիատոմիտ» գործարանի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել